ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Շատ լավ ցուցանիշ ունենք. Նոր դեպքերը մնացել են ցածր մակարդակի վրա

Նախ հիշեցնենք, որ ապրիլի 6-ի կորոնավիրուսի նոր տվյալների համաձայն, ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազում էր 833, որից 62-ը բուժվածներն են, փաստացի բուժվողները՝ 763, կորստի դեպքերը, ցավոք, ավելացել է 1-ով. Ընդամենը ունենք 8 կորուստ, իսկ բացասական թեստերը՝ 4096։

Այսպիսով կորոնավիրուսի տվյալները ապրիլի 5-ի համեմատ ավելացել էին 11-ով։

Այս առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել էր.
« Եթե առաջիկա մեկ շաբաթում մենք կարողանանք այս ցուցանիշը պահպանել անփոփոխ ու ավելի խիստ հետևել Պարետատան սահմանափակումներին, ապա կկարողանանք այդ իրավիճակի ողնաշարը կոտրել: Եթե կարողանանք, ուրեմն միգուցե մտածենք երկուշաբթի օրվանից մի քանի թուլացումների ու բնականոն կյանքին վերադառնալու մասին:»

ՀՀ Առողջապահության նախարարությունը քիչ առաջ տեղադրեց Ապրիլի 7-ի նոր կորոնավիրուսի տվյալները.

Ներկայացնում ենք Այսօրվա՝ Ապրիլի 7-ի, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տվյալները՝ ՀՀ Առողջապահության նախարարության համաձայն կազմում են՝ 853, որից փաստացի բուժվածներն՝ 87, փաստացի բուժվողները՝ 758, բացասական թեստերը՝ 4287, իսկ կորստի դեպքեր, բարեբախտաբար չունենք.

Այսպիսով կորոնավիրուսի տվյալները ապրիլի 6-ի համեմատ ավելացել են 20-ով։ Եւ ունենք շատ լավ լուր՝ 25 քաղաքացիներ հաղթահարել են Կորոնավիրուսը և դուրս են գրվել.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *