ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալո Պուտին․ Ի՞նչ են խոսել Վարչապետն ու ՌԴ նախագահը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին առնչվող հարցեր, նաեւ  Հայաստան գազի մատակարարման հարցը: Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հայ-ռուսական հարաբերության արդիական հարցը դարձել է գազի գնի խնդիրը:

Այն բանից այնուհետև, երբ Երեւանը դիմեց Մոսկվային սահմանային գնի իջեցման մասին բանակցություն սկսելու համար, Հայաստանում գազի գնի թանկացման հայտ ներկայացրեց Գազպրոմ Արմենիան: Վարակի Ու Հայաստանի նամակի պարագայում հայտը ստացավ ամբողջովին ուրիշ իմաստ:

Այդ ֆոնին էլ հատկանշական էր, որ համաճարակի համաշխարհային լարված պայմաններում չկար Հայաստանի և ՌԴ առաջին դեմքերի մեջ շփում, թեեւ կարծես թե այդ շփումը բացակայում է առհասարակ ՌԴ նախագահի ու ԵՏՄ անդամ մյուս պետությունների իր գործընկերների մեջ:

Տպավորություն էր, որ Վլադիմիր Պուտինը խուսափում էր ԵՏՄ գործընկերների հետ շփումից՝ ավելորդ հարցեր ու պահանջներ չլսելու համար, մինչ այդ իրավիճակի կայունացումը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *