ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Նոր դեպքերի կտրուկ նվազում ենք ունեցել…

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի կորոնավիրուսի նոր տվյալները ըստ Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազում էր 921, որից փաստացի բուժվողները՝ 758 , 114-ը բուժվածներն են։ Կորստի դեպքերը՝ 9: Բացասական թեսթեր՝ 4571
Այստեղից հետևություն, որ կորոնավիրուսի տվյալները ապրիլի 8-ի համեմատ ավելացել էին 40-ով

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին: Ապրիլի 9-ի տվյալներով, Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Արցախում թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս:

Հայաստանում ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 921 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 5160 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ, 11 պացիենտ մահացել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *