Հրատապ Սենսացիա. Վովան Դղյակը կորցրեց ևս 900 միլիոն

Armlur.am-ի տեղեկություններով․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան գործով՝ որոշում է կայացրել նրանից բռնագանձել 900 մլն․ դրամ գումար հօգուտ հայցվորի։

Հիշեցնենք, որ 2019թ․ փետրվարի 19-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել և պահանջել, որպեսզի Վլադիմիր Գասպարյանին, նրա կնոջը, զոքանչին, դատավորը պարտավորեցնի իրեն վճարել առանձնատան համար վճարելիք 900 մլն դրամ գումարը։

Ըստ հայցի՝ Աղասի Դանիելյանը առանձնատունը վաճառել է, սակայն այդ գումարը չի ստացել։

Վլադիմիր Գասպարյանը և մյուսները գտնում են, որ հայցը ի թիվս այլ հայցերի, ենթակա է մերժման, նաև հայցային վաղեմության հիմքով։

Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Գասպարյանի կողմի փաստարկները հիմք չի համարել և վճռել է բավարար նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանի հայցը։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *