Կորոնավիրուսի օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայաստանին ուղարկած հաղորդագրությունը մի կողմից բավական անսպասելի էր, մյուս կողմից էլ մի քանի հարցեր առաջացրեց Երևանում:
Թուրքիայի նախագահը, հիշեցնենք, ապրիլի 8-ին զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ու շնորհակալություն հայտնել նրան և հայ համայնքին՝ իր նախաձեռնած դրամահավաք-արշավին մասնակցելու ու օգնություն ցույց տալու համար:
Հեռախոսազրուցի ժամանակ Էրդողանը նույնպես ասել է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացրել է իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը և նաև Հայաստանին դեղորայքով օգնելու պատրաստակամություն է հայտատարել:
Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի տարածած այս լուրից այնուհետև Հայաստանում սկսվեցին քննարկումներ այն հարցի շուրջ, թե պե՞տք է արդյոք ինչ-որ կերպ արձագանքել Թուրքիայի նախագահի այդ միջնորդավորված ուղերձին, թե՞ ոչ, ու եթե այո, ուրեմն ինչպե՞ս ու դիվանագիտական ի՞նչ խողովակով:
Որոշ մարդիկ ասում էին, որ Էրդողանի ասածը պաշտոնական հայտարարություն չէ ու ոչ մի կերպ արձագանքելու հարկ չկա: Մյուսներն ասում էին, որ ճիշտ կլինի համարժեք արձագանք տալ ու նույն խողովակով՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի միջոցով շնորհակալություն ասել թուրքական կողմին ու հրաժարվել օգնությունից, որ հետո դա չօգտագործվի Հայաստանի դեմ դիվանագիտական դիվիդենտներ ունենալու նպատակով:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։