ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Կորոնավիրուսի նոր դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում, ապրիլի 12-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում էր 1013-ը, արձանագրվել էր 13 կորստի դեպք: 

Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել էր 197: Փաստացի բուժում էր ստանում  803 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել էր 7164 թեստավորում: Այսպիսով Ապրիլի 11-ի համեմատ վարակման դեպքերը ավելացել էին 47-ով։

Այսօր Ամբողջ Աշխարհում կորոնավիրոսով վարակման հաստատված դեպքերի թիվը արդեն 1.796.415 է, նոր դեպքերի թիվը՝ 16.672-ն է, վարակի հետևանքով կյանքից հեռացել է 110.030 մարդ, որից 1251-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Ըստ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների՝ բուժվածների ընդհանուր թիվը կազմում է  412.102-ի, իսկ ծանր վիճակում է գտնվում 50.525 մարդ։

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում այսօրվա՝ ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսի նոր տվյալները։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 13-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 1039-ի: Այս պահի դրությամբ բուժվել է 197 պացիենտ, փաստացի բուժվում է 803-ը, բացասական թեսթեր՝ 7164-ն են, իսկ Կորոնավիրուսի հետևանքով, ցավոք, կյանքից հեռացել են 14 քաղաքացի…

Այսպիսով Ապրիլի 12-ի համեմատ վարակման դեպքերը ավելացել էին 26-ով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *