Արմինե Գրիգորյանի ցնցող խոսքը կորոնավիրուսի դեմ ՀՀ կառավարության պայքարի մասին

«Հայաստանի կառավարության աշխատանքն այս օրերին չափազանց բարձր եմ գնահատում, անգամ արվում է ավելին, քան հնարավոր է: Ես շատ գոհ եմ:

Կարծում եմ, որ շատերն են հասկանում, թե նոր ընտրված, դեռ քիչ փորձով կառավարությունն ինչ փորձության առջեւ է կանգնել: Ես հավատում եմ, որ լավ է լինելու, մենք կորոնավիրուսն էլ ենք հաղթահարելու, Աստված մեր ազգին, մեր ժողովրդին չի թողնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր կարծիքը ասեց երգչուհի Արմինե Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ իր աշխատանքը նույնպես շատ տուժել է կորոնավիրուսի հետևանքով.

«Չի աշխատում այն ռեստորանը, ուր հանդես էի գալիս, բացի այդ, ես օրավարձով աշխատող էի, հանդես էի գալիս տարբեր խնջույքներում, հետեւաբար այս համաճարակային օրերին կանգնել եմ փաստի առաջ: Սակայն, հավատացե՛ք, դա չէ, որ ինձ հուզում է: Սրանք այնպիսի օրեր են, երբ աղոթում եմ ոչ միայն իմ, իմ ընտանիքիև Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար»:

Արմինե Գրիգորյանը շեշտեց, որ օրինակելի քաղաքացի է. եթե պարետը հրահանգել է մնալ տանը, ինքը ենթարկվում է նրան: Հարցին, թե ինչ տպավորություն ունի քաղաքացիների ինքնակազմակերպման մասին, Արմինե Գրիգորյանը պատասխանեց.

«Մենք լեն օրերին իրար քարկոծում ենք, նեղ օրերին՝ միաբանվում: Այս վերջինը տաղանդի պես բան է: Ամեն ազգ չէ, որ օժտված է դրանով: Իհարկե, կան մարդիկ, որոնք այս օրերին միայն վատն են տեսնում ու մատնանշում, իսկ ես լավատես եմ, ես այդ տեսակն եմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ խոսել էր կորոնավիրուսի հետ կապված դրական դինամիկայի մասին.
«Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը ու կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին», – ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *