ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք Նախագահների սարսափելի եռանկյունին. Ոստիկանապետը տապալվեց

Թուրքիայի նախագահ Էրդողանը չի ընդունել այդ երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: Նախարարը հրաժարական էր տվել հանգստյան օրերին սոցցանցերում տարածված լուսանկարներից այնուհետև, որտեղ մարդկային մեծ կուտակումներ էին խանութների մոտ՝ երկրում տիրող կարանտինի պայմաններում:

Թուրքիայի նախարարը հայտնել է, թե այդ ամենի համար պատասխանատու է անձամբ ինքը, որ հնարավոր չի եղել ապահովել արտակարգ դրությունը և կարանտինը Երկրում:

Անցնող օրերին հայկական սոցցանցում էլ տարածվել են մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք պատկերում էին Հայաստանում արտակարգ դրության և կարանտինի պայմաններում մարդկային մեծ կուտակումներ Երեւանի և ուրիշ քաղաքների խանութներում, շուկաներում: Այդ ամենը տվել է նաեւ խոսակցության պատճառ, որ իրավիճակը վերահսկելու հարցում բավարար կարողություն չի դրսեւորում ոստիկանությունը:

Կլինի՞ Հայաստանում նոր նշանակված ոստիկանապետի հրաժարական, որն իր վրա կվերցնի անցնող օրերի մարդաշատության պատասխանատվությունը, թե՞ Հայաստանում արտակարգ դրության և կարանտինի պատկերը ոչ թե ոստիկանության անկարողությունն է, այլ ուղղակի իրավիճակին հետեւելու պարետատան խիստ ցուցումների կամ վարչապետի խիստ ցուցումների բացակայությունը:

Հայաստանում տարածված լուսանկարների ֆոնին շատերն են հարցնում, թե որն է իրենց տանը մնալու իմաստը, եթե ոչ բոլորն են պահում կարանտինը ու դուրս գալով, նպաստում վարակի տարածմանը:
Մյուս կողմից, այստեղ իրավիճակը հարաբերական է, քանի որ տանը մնալն ունի ոչ միայն չտարածելու, այլև վարակվելու, այսինքն նաեւ անձնական պաշտպանության իմաստ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *