ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Կորոնավիրուսի նոր տվյալները հուսադրող են. Առաջին անգամ ակտիվ դեպքերի թիվը նվազել է

Հիշեցնենք, որ Ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպք, որոնցից 211-ն առողջացածներն էին, իսկ կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել էր 14 քաղաքացի:

Վերջին կորստի դեպքն հաստատվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այս մասին գրել էր ՀՀ ԱՆ մամուլի Խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում.

67-ամյա քաղաքացին ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն և հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում էին ստանում 814 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել էր 7631 թեստավորում։

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց այսօրվա՝ ապրիլի 14-ի կորոնավիրուսի նոր տվյալները.
Վարակակիրների ընդհանուր քանակը ավելացել է 28-ով՝ հասնելով 1067-ի։

Ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *