Ստյոպա Սաֆարյանի կոշտ անդրադարձը կառավարության նոր օրենքը քննադատողներին

Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Նախկին իշխանությունը և յուր կուսակցությունները 5 տարվա համար 5000 դրամով ձայն էին գնում, դրա դեմ այսքան պայքարող չկար, որքան մեկ ամսվա համար 222,000 սպառողին կառավարության տված 7,500 դրամի դեմ կա (դրա դիմաց էլ ձայն չեն ուզում) ։

Հասկացանք, որ քիչ է, մեր սրտի ուզածը չէ, շատերը/շատերս չկանք այդ ծրագրերում, սակայմ դե Նաիրա Զոհրաբյանի ասած՝ մի քիչ համազուսպ լինենք ։

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը նոր որոշում ընդունեց կոմունալ փախսերի մասին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 30 տոկոսի չափով կմուծի փետրվար ամսին 10,000-30,000 դրամ գազ և 5,000-10,000 դրամ հոսանք սպառած բաժանորդների կոմունալ վճարումները։

Եթե արդեն վճարել եք, ուրեմն մարտ ամսվա համար դա կլինի որպես կանխավճար, եթե մարտն էլ եք վճարել, ուրեմն՝ ապրիլի համար ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *