Անահիտ Բախշյանի հզոր խոսքը` Նիկոլ Փաշինյանի մասին

Իսկապես հրաշք տեղի ունեցավ, որի համար անձամբ ասում եմ. Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ քառասուներեք տարի առաջ որպես հեղափոխական առաջնորդ ծնվեցիր մեր տառապող ազգի համար:

Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալի ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի ու հեռանում անսպասելի»:

Այնուհետև զարգացնելով այս միտքը բացատրում է, որ իսկական հեղափոխականը հեղափոխության հաղթանակից հետո չպետք է կորցնի զգոնությունը, քանի դեռ այն չի պսակվել ժողովրդի ինքնիշխանությամբ և երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանն այլևս ոչինչ չի սպառնում, «նա ազատ է լինել սովորական քաղաքացի՝ սովորական քաղաքացու իրավունքներով»:

Այս հաղթանակն իսկապես ազնիվ, նպատակասլաց, գրագետ, համարձակ, անհողդողդ, իր քայլերի փիլիսոփայությանը հավատացող, Հայրենիքի նկատմամբ սերն ուրույն կերպով դրսևորած առաջնորդ Նիկոլի հաղթանակն է:

Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաղթանակը, իմ համոզմամբ, մեր ազգային արժանապատվության հաղթանակն է, նրա շնորհիվ աշխարհը ճանաչեց հայ ժողովրդին որպես ցեղասպանության բարդույթը հաղթահարած, արդարության համար պայքարող եւ սեր տարածող ազգ:

Այնուամենայնիվ մտահոգ եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հաղթած այս թավշյա հեղափոխությունն ու նրա բերած վստահությունն իշխանության նկատմամբ շատ թանկ է բոլորիս համար, անկախ նրանից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ենք, թե՝ ոչ, նրա հետ Գյումրիից Երևան քայլելենք, թե՝ ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր ինքնիշխանության գրավականն է ու ամեն գնով օգնելու ենք նրան:

Այս հոդվածն էլ գլխումս ծնվեց, երբ այսօր ավարտեցի Նիկոլի գիրքն ու մտահոգություններս ավելի ընդգծվեցին, որոնց մասին գրել եմ ամենայն անկեղծությամբ, սիրով ու մեր երկրի ապագայի նկատմամբ մե՜ծ հավատով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *