Սա հիշեք ու հանկարծ չփորձեք ազնիվ տղա խաղալ․․․Ստյոպա Սաֆարյանի հերթական դիպուկ անդրադարձը

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թե ինչ է լինում, երբ նախկին իշխանության պրոպագանդիստական խոսափողը չի կարողանում, ավելի ստույգ՝ միտումնավոր չի ուզում տարբերակել եկեղեցին որևէ հոգևորականից, շատ հուզիչ է․․․

Աբրահամը գիտի, թե նախկին իշխանությունների մերժվելուց հետո ամեն ինչ մոռացվել ու ջնջվել է հանրության հիշողությունից։ Ոչ, Աբրահամ ջան։

Լավ ենք հիշում, թե ինչպես նույն կերպ «պետությունը Ռոբերտ Քոչարյանն է, «պետությունը Սերժ Սարգսյանն է», և նրանց «վրա հարձակվելը հարձակում է պետության վրա» կարգախոսի տակ օրինականացնում էիք ոչ միայն նրանց կատարած գործերը, այլ ձեր ասած՝ «լեզվին եկած ամեն բառ կամ կուտակված թույն տեղացել» եք ընդդիմախոսների հասցեին։

Աբրահամ ջան, աղավնյակս, «սրբագույնս», մենք դա հիշում ենք, լավ ենք հիշում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ անունի սա, եթե ոչ անբարոյկանություն։Ձեր իշխանությունն ընտրություն, բիզնես ու արդարադատություն էր կեղծում-խեղում, դուք՝ լուրեր։ Այնքան որ՝ ձեր Հայլուրի Հայաստանը առանձին հումորի կատեգորիա էր։

Ի տարբերություն ձեզ՝ ես կամ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէինք կեղծում ու չենք կեղծում․ սա հիշեք ու հանկարծ չփորձեք ազնիվ տղա խաղալ։

Դուք եք խեղել ու հաշմանդամ դարձրել ձեր կենսագրությունը և մի փորձեք այդ կենսագրությամբ դատել «խեղումների» մասին։ Հասկանում ենք, որ արդարադատությունից խուսափողների հեռուստաընկերությունում եք աշխատում։

Հասկանում ենք, որ այժմ էլ անում եք այն, ինչ անում էիք Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ պաշտպանելով արդարադատությունը խեղողներին, արդարադատությունից խուսափողներին։Ու մի փորձեք խոսքի «վեհափառ» ներկայանալ։ Դուք այն երբեք չեք եղել ու չեք լինի։ Առավել ևս, դուք եք հարձակվել մեր եկեղեցու վրա, մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *