ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվեց Կաթողիկոսի ունեցվածքը. Սարսափելի թալան՝ ԱԱԾ-ն գնաց 12մլն դոլարի ետևից

Ստորև ներկայացվող տեսանյութերը միակն են ու դեռ չեն հրապարակվել: Դրանք սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Այս տեսանյութերում ձեզ կցուցադրենք Գարեգին Բ-ին պատկանող՝ իր ծննդավայր Ոսկեհատ գյուղի ջերմոցները, բենզալցակայանը, մշակովի հողատարածքները, անասնապահական ֆերմաները, որոնք ազատված են յուրաքանչյուր տեսակի հարկերից:

Դեռևս Սևանի Վազգենյան դպրանոցի վերատեսուչ եղած ժամանակվանից Գարեգին Բ-ն դպրանոցի աշակերտներին ամառային արձակուրդներին աշխատեցնում էր տեսանյութում պատկերված իր երկհարկանի տան շինարարության վրա, որ վարպետներին ավելոէդ գումար չմուծեր:

Տեսանյութում պատկերված՝ կաթողիկոսին պատկանող «Պարադիզ» ու «Մուշ» ռեստորանային համալիրներին սնունդ մատակարարում է կաթողիկոսի քրոջ՝ Ծաղիկի որդին, ով Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (աշխարհիկ անունը՝ Հայկ) եպիսկոպոս Պռոշյանն է: Նա Մուղնիի վանքի հարևանությամբ լավաշի, գաթայի ու խմորեղենի արտադրամաս է ստեղծել, որտեղից էլ ամեն օր հաց են բերում թե՛ կաթողիկոս Գարեգին Բ-ի օբյեկտներ, թե՛ Մայր աթոռի միաբանական սեղանատուն:

Ի դեպ, մինչև այսօր սեղանատան աշխատակիցները՝ շեֆ-խոհարարների գլխավորությամբ, յուրաքանչյուր երեկո տուն են գնում բեռնված պայուսակներով՝ իրենց հետ տանելով ճաշարանից գողացված ավելացած տաբեր սննդամթերքները: Տարիներ առաջ հիշյալ սեղանատան վարիչը Գարեգին Բ-ի աշխարհական եղբայր Գևորգ Ներսիսյանն էր, ով մինչ եղբոր կաթողիկոսանալը հասցրեց մի լավ թալանել Մայր աթոռի միաբանական սեղանատունը:

Ապա եղբոր կաթողիկոս նշանակվելուց այնուհըտև դարձավ Ոսկեհատի գյուղապետ՝ մինչև կյանքի վերջ: Այդ տարիներին նա կարողացավ իրենց չափերով շատ մեծ հողատարածքներ գնել իր եղբոր՝ Գարեգին Բ-ի ու իրենց ամբողջ ազգուտակի համար:

Գարեգին Բ-ն, իշխանությունների հետ գործակցելով, հասավ այն բանին, որ կառավարության միջամտությամբ ազատվեց մաքսային ու հարկային վճարներից: Ինչևիցէ, վայելեք կաթողիկոսի Ոսկեհատն իր ողջ մանրամասնություններով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *