Հայտնի Բժիշկը հայտնել է ՊԱՏՃԱՌԸ, թե ինչու որոշ մարդիկ, շփվելով կորոնավիրուսով հիվանդի հետ՝ չեն վարակվում

Հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին պատմել է, թե ինչու որոշ մարդիկ չեն հիվանդանում կորոնավիրուսով՝ գտնվելով հիվանդի հետ սերտ շփման մեջ փակ տարածքում։ Պատասխանելով իր YouTube-ալիքում ինտերնետ-օգտատերերի հարցերին՝ նա ասել է, որ դա պայմանավորված է տեղային իմունիտետով:

Եվգենի Կոմարովսկին հավելել է,որ ամեն ինչ կախված է մի շարք գործոններից՝ այդ տարածքի մակերեսը, ինչ ջերմաստիճան եւ խոնավություն ունի, կա արդյոք նրա վրա պաշտպանիչ դիմակ, որ հսկայական թվով մարդիկ կարող են շփում ունենալ կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեցող անձանց հետ, սակայն նրանք չեն հիվանդանա ։

«Մեծ թվով մարդիկ սերտորեն շփվում են այն մարդու հետ, ով կորոնավիրուսի բոլոր ախտանշաններն ունի, բայց չի հիվանդանում ։ Կա մի երեւույթ տեղական իմունիտետ է կոչվում. Տեղային իմունիտետը լորձաթաղանթների պաշտպանիչ հատկությունն է։

Այն հատուկ նյութերի միջոցով չեզոքացնում է վիրուսներն այն վայրերում, ուր նրանք փորձում են ներխուժել օրգանիզմ։ Վարակվելուց խուսափելու ամենամեծ շանսերն ունեն նրանք, ովքեր օրգանիզմում չունեն հեղուկի պակասություն:

Բացի այդ, կան անհատական առանձնահատկություններ տեղական անձեռնմխելիությունից. Ինչ-որ մեկի մոտ այն ավելի ուժեղ է, իսկ մյուսի մոտ թույլ է: Հենց այդ պատճառով էլ ոմանք հաճախ հիվանդանում են վիրուսային վարակներով, իսկ ոմանք էլ հազվադեպ.

Դա չի ժխտում այն փաստը, որ բոլորը պետք է զգույշ լինեն։ Բայց կարեւորն այն է, որ դուք պետք է հասկանաք, եթե դուք հաճախ հիվանդանում եք սուր շնչառական վիրուսային վարակներով, ապա ձեր ամենագլխավոր խնդիրներից մեկը տեղական իմունիտետի խնդիրն է», — եզրափակել է Եվգենի Կոմարովսկին ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *