Նախ հիշեցնենք, որ օրեր առաջ կաթողիկոսը հայտնել էր, թե Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակել, որպեսզի կորոնավիրուսով չվարակվի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այս հայտարարությունը սոցիալական ցանցերում մարդկանց դժգոհության առիթ է հանդիսացել և քննարկման լայն թեմա դարձել։
«Այո, պետությունը և եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն իրար ներքին գործերին։ Միաժամանակ, պետք է ասեմ, որ Վեհափառը ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիները»,-
այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ Գարեգին Բ- ի հայտարարությանը։
Նա հավելեց, որ անհրաժեշտ չի համարում այլ հայտարարություն անել այդ թեմայով, քանի որ ցանկացած նոր բան կարող է այլ երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններրն։
Տեսանյութը դիտեք ստորև՝