Երեկ ես մի հետաքրքիր բացահայտում արեցի, որը ստացվեց ինքնաբերաբար. Է. Մխիթարյան

Էդգար Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Երեկ մի հետաքրքիր բացահայտում արեցի, որը ստացվեց ինքնաբերաբար։ Այցելեցի Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքյան էջը, որտեղ ծանոթանում էի իրենց էջի նյութերին։

Այդ պահին իրենց նյութերի տակ հասանելի էին <<հավանել>>, <<մեկնաբանել>> և <<կիսվել>> կոճակները։ Իրեն նյութերից մեկում, որ վերբերում էր վերջին դեպքերին, <<մեկնաբանել>> բաժնի տակ երեք առանձին մեկնաբանություն թողեցի հենց այսպիսի բովանդակությամբ։

1․ Եկեղեցին դա ոչ Գարեգին Բ-ն է, ոչ էլ գարեգինա-հհկամերձ սևազգեստ ոսկյա ժնջիլավորները։ 2․ Հռոմի Պապը երթևեկում է Renault-ով, իսկ մեր բիզնեսմեն սևազգեստը՝ Bentley-ով։ 3․ Եվ հղում արեցի մեր բոլորից կողմից ՀԱՐԳՎԱԾ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մտքերից եկեղեցու մասին։

Նա մի առիթով ասել էր․ <<Ես Հավատում եմ Ատծուն, տերտերի թոռ եմ, եկեղեցի գնում եմ, սակայն տերտերներին ոսկե շղթաներով չինովնիկի պես եմ ընդունում, ես նրանց չեմ հավատում: Ես չեմ մոտենում տերտերներին, իմ հավատքն իմ մեջ է: Ես գիտեմ, որ Հիսուսը այդպիսի շորեր ու ոսկիներ չի ունեցել>>։

Այս մեկնաբանություններս երեսուն րոպե հետո հեռացվեցին <<մեկնաբանել>> բաժնից։ Նույն 3 գրառումները նորից արեցի <<մեկնաբանել>> բաժնում և յուրաքանչյուր մեկնաբանությունից առաջ գրեցի Չ՛ ՋՆՋԵՔ։

Առավոտյան կրկին այցելեցի Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքյան էջը և հայտնաբերեցի, որ իրենց բոլոր նյութերից հանել են <<հավանել>> և <<մեկնաբանել>> բաժինները և թողել են միայն <<կիսվել>> բաժինը, իսկ իմ մեկնաբանությունները կրկին չկային։ Ստացվում է, որ մեր եկեղեցու Bentley-ասեր վերնախավը չի ընդունում որևէ տեսակի կարծիք։

ՖԲ-ում նման գործելաոճ ունեն քսան տարի Հայաստանը թալանած երկոտանի մարդակերպերը և նրանց կցված առանձին նախկին և գործող պատգամավորները և այլն։ Այսինքն, սևագզեստ ժնջիլավորներն ու մարդակերպերը իրենց էջերում նյութ են տեղադրում, իրենց կռուգով <<կիսվում>> ու ուրախանում։ Տպավորություն է, որ զիլինա են խաղում։ Համոզմունքս այն է, որ մեր եկեղեցու վերնախավը անքակտելիորեն կապված է ՀՀԿ-ի՝ Հայոց Հակապետական Կուսակցության հետ գործելաոճով՝ հետապնդելով անձնական շահը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *