ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կողմերը մնացին դեմ դիմաց․ Ահա թե ինչ է ասում Պուտինը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին Ու ասել, որ չնայած համաճարակին, աշխատանքը կարգավորման ուղղությամբ շարունակվում է:

Նա ընդգծել է, որ համանախագահները կապ են պահում կողմերի հետ, հիշատակելով նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցները Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Զախարովան ընդգծել է, որ քննարկվել է կորոնավիրուսի ազդեցությունը գործընթացի վրա, նաեւ շփման գծում իրավիճակը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հետ, որի վերաբերյալ ՌԴ պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ զրույցը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրանից առաջ ադրբեջանցիները խփել էին Տավուշի ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի սահմանի:

ՌԴ արտգործնախարարը ապրիլի 10-ին հեռախոազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն դրանում խոսք չկար, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը:

Ամենահետաքրքիրն այն էր բայց, որ երեք օր անց՝ ապրիլի 13-ին կրկին կայացավ ՌԴ արտգործնաարարի ու Ադրբեջանի արտործնախարարի հեռախոսազրույցը, ի տարբերություն առաջինի՝ ավելի ծավալուն հաղորդագրությամբ: Քանի որ առաջինում նշված չէր, որ քննարկել են արցախյան հարցը:

Ինչու՞ էր առաջացել ՌԴ արտգործնախարարի ու Ադրբեջանի արտգործնախարարի երկու հեռախոսազրույցի անհրաժեշտություն, ու արդյոք դա նշանակում է, որ եղել է շարունակություն, այսինքն առաջինից այնուհետև մնացել են հարցեր, որոնց պատասխանը ստացվել է երկրորդ կապի ժամանակ:

Դրանից այնուհետև տեղի ունեցավ ԵՏՄ տեսավեհաժողովը, որի ժամանակ ընդունվեց հայտարարություն, այդ թվում ռազմական հակամարտությունները դադարեցնելու մասին: ՌԴ նախագահ Պուտինը ԵՏՄ նախագահող Լուկաշենկոյին հորդորեց այդ մասին հայտնել ԱՊՀ անդամ մյուս գործընկերներին, այդ թվում իհարկե, նաեւ Ալիեւին:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *