«Երբեք մի մտածեք, որ ի վիճակի չենք, կամ, այս բանը երբեք չենք կարող անել». Աստծո Ամենօրյա Խոսքը

Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք, — կամ, — Այս բանը երբեք չենք կարող անել: Ասեք. «Հարկավոր միջոցները հիմա չունենք, սակայն ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:

Վերում ասվածը կրկնեք շարունակ. և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք եւ շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա:

Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:

Սակայն Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները.

այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»: Թող Աստված պահապան լինի բոլորիս։ Աստծո ամենօրյա կանչը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *