ՈՒՇԱԳՐԱՎ. Ապացուցվեց, որ կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը եղել է 2019 թ. դեկտեմբերի 2-ից հունվարի 16-ի ընթացքում. Հայկ Մանասյան

Հայտնի Բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ահա և Նոյի երկար սպասված աղավնին ձիթենու տերևը բերանի մեջ։

Ահա Ապացուցվեց, որ կորոնավարակի առաջին գրանցված դեպքը Փարիզում է եղել 2019 թվականի դեկտեմբերի 2-ից հունվարի 16-ը ընկած ժամանակահատվածում, բուժումը ստացել է ստացիոնարում։ Ախտանիշները ունեցել է հիվանդի դուստրը ևս։ Չինաստանում չի գտնվել և չինացիների հետ չի շփվել։

Դրանից 30-40 օր հետո նոր կասվի Չինաստանից անցած առաջին վարակվածների վերաբերյալ: Ապացույցը ձեռք է բերվել Փարիզի հիվանդանոցներից մեկում, դեկտեմբեր ամսին սուր շնչառական ինֆեկցիայով պառկած պացիենտների սառեցված անալիզների ստուգման շնորհիվ։ Այդ հիվանդանոցում անալիզների կենսանյութը սառեցվում է ու պահվում չորս տարի։

Այսպիսով առանց լրատվական մեդիայի գիտության, Եվրոպայի մեջ մեկ-մեկուկես ամիս վարակը տարածվել է որպես սեզոնային հիվանդություն: Այդ ժամանակահատվածում չի եղել աղետալի ոչինչ, ինչը նկարագրվում էր այնուհետև, ինչը կանխատեսում են մեզ համար մինչ օրս։

Փաստորեն բոլոր հաշվարկները Ու մոդելավորումները եղել են անթույլատրելի սխալ ու ապակողմնորոշող, քանզի նկատի չեն ունեցել վարակի առկայության 30-40-օրյա ,,խախանդ,, ընթացքը։ Իսկ Դուք ասում էիք, թե ամբողջ աշխարհը հնարավոր չէ, որ մոլորյալ լինի…։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *