ՈՒՇԱԳՐԱՎ։ Առաքել Մովսիսյանի (Շմայս) պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին

Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր՝ մայիսի ութին, Ազգային ժողովում բռնկված թեժ միջադեպքի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին ամբիոնից ասաց․

«Շմայսություն մի արեք»։ Փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է վերաբերվում այս իրողության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Dailypress-ի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ընդգծեց՝ Շմայսը մականուն չի, այլ ՝ պատմություն։

«Նման դեպքեր շատ են լինում և դեռ շատ կլինեն , մի անհանգստացեք։ Դա սովորական բան ա» ,-ասաց Առաքել Մովսիսյանը՝ նկատելով , որ իր անունը շատ է հնչել նոր խորհրդարանում։ Մեր հարցին, թե արդյո՞ք փորձել է այսօր զրուցել Էդմոն Մարությանի հետ՝ հասկանալու նպատակով, թե ինչու՞ հենց իր անունը հիշատակեց, Մովսիսյանը պատասխանեց,

«Դե էականը, որ իմ անունը լավ անուն ա, հիշեցին իրենք։ Իմ անունը մի հատ ա երկրում, չեն կարա չհիշեն։ Ես ինչ գործ ունեմ խոսամ , եթե ես խոսելու լինեմ, ուրեմն ներկա կլինեմ այնտեղ։

Իմ անունը պատերազմական ժամանակներից մնացած անուն է։ Շատ ճիշտ են արել, որ մայիսի իննին իմ անունը հիշել են։ Այսօր մայիսի ութն է՝ Հաղթանակի օրն է և հիշել են իմ անունը, որպես լավ կռվող տղաներից մեկը» ,- եզրափակեց Առաքել Մովսիսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *