ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ես Փաշինյանին ասացի, որ մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը․․․Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում է

Նախ հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մեջ:

Երբ ելույթ էր ունենում Ազգային ժողովի Լուսավոր Հայասստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սկսվեց լեզվակռիվ նրա ու Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանի մեջ:

Էդմոն Մարուքյանի ելույթի ընթացքում Միքայելյանը Մարուքյանին դիմեց՝ «հոպար», իսկ Մարուքյանը պահանջեց իրեն այդպես չդիմել: Որից հետո Միքայելյանը վախեցրեց ցխել Էդմոն Մարուքյանին, մոտեցավ ու խփեց վերջինիս:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Ինձ ինչքան էլ խփեք, միևնույն է, ես խոսելու եմ: այն ո՞վ եկավ թաքուն խփեց մեջքից»: «Իմ քայլ»-ի Սասուն Միքեայելյանը վախեցրեց՝ վիզդ կմասնատեմ:

«Իմ վիզը մասնատող չի ծնվել, բավական է այստեղ շմայսություն անես, է: Հանգիստ քեզ պահի ընդհանրապես»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը: Քիչ առաջ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել ուղիղ եթերով, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *