Էդմոն Մարուքյանի եղբոր կոշտ գրառումը՝ Սասուն Միքայելյանին

Ինչպես ավելի շուտ հայտնել էինք, մայիսի ութին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթն երեկ ընդհատվեց թեժ ընդհարմամբ: Երբ Էդմոն Մարուքյանն ազգային

ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում, սկսվեց լեզվակռիվ նրա ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մեջ, որն էլ վերածվեց ընդհարման։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում մինչ 11:00-ը։ Այնուհետև կանչեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հանդարտեցնեն կրքերը։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եղբոր ու Սասուն Միքայելյանի մեջ տեղի ունեցած ընդհարմանը։ Նա գրել է հետևյալը։

Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանին ասում է վիզդ կմասնատեմ։ ուրեմն… Սասուն, շատ արագ ներողություն ես խնդրում, ասում ես որ ուղղակի տաքացած ես եղել, և քո բերանով ասում ես, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում բ… տղա է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *