ԲԱՑԱՌԻԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. Այս մարդը այլևս չզսպեց իրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գլխավոր դատախազի նախկին տեղեկալ, նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչի հետ է կապ ունի այն, որ որոշակի ներքաղաքական կրքեր են հասունանում՝ կապված իրավական համակարգի հետ, ընդգծեց.

«Կոռուպցիայի դեմ պայքար է գնում պետությունում, լուրջ գործեր են հարուցված ու հարուցվում, մեղադրանքներ են ի հայտ գալիս առանձնապես մեծ չափերի յուրացումների, չարաշահումների համար (անշուշտ տեմպերից գոհ չեմ), բացի դրանից՝ անօրինական ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը եկավ լրացնելու այն գործիքակազմը,

որը մինչ օրս կար քրեական արդարադատության ոլորտում, ու բնական է, որ նախկին 10-20 տարվա ընթացքում պետական բյուջեն, պետության կարողությունը, համայնքների ունեցվածքը անխնա թալանած և կեղեքած ողջ շերտը կամ կլանը պիտի է այսպիսի ռեակցիա տար»: «Չեմ կարծում, որ «Լուսավոր Հայաստանը» իր շահը կամ խնդիրն է լուծում այս լարվածության շնորհիվ, դիտորդի կարգավիճակով տեսնում եմ,

որ հին ռեժիմի, եթե ոչ պարզապես, ուրեմն առնվազն անուղղակի ազդեցություններն են»,-ընդգծեց իրավագետը՝ հավելելով, որ այլապես նախկին թիմակիցների միջև հակասության խորությունն այդպիսին չպիտի լիներ: Անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած ընդհարման մասին հարցին, թե արդյոք կատարվածը սադրանք էր, Գագիկ Ջհանգիրյանը ասաց.

«Չեմ ուզում գնահատկան տալ, որովհետև Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ուսումնասիրում է այդ ընդհարման մասին տեսանյութերը: Ես քաղաքական մարդ չեմ, իմ տեսանկյունը իրավական է: անցած օրերի և այսօրվա իրադարձությունները կաթիլ-կաթիլ եկան ու գումարվեցին բոլորը»:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *