Շատ հզոր բաց նամակ՝ ուղղված Արփինե Հովհաննիսյանին. Դուք մարդկայնության ո՞ր օրենքից ելնելով եք ձեզ իրավունք վերապահում խոսալ…

Շատ հզոր բաց նամակ՝ ուղղված Արփինե Հովհաննիսյանին. Դուք մարդկայնության ո՞ր օրենքից ելնելով եք ձեզ իրավունք վերապահում խոսալ… Հարգելի Արփինե 1) Դուք մարդկայնության ո՞ր օրենքից ելնելով եք ձեզ իրավունք վերապահում խոսալ Արցախում ծառայող զինվորի մասին։

Ա) Երբ ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչը բանակից զինվորի սնունդ էր գողանում, ձեզնից որևէ մեկը մտահոգվում է՞ր զինվորի համար։ Քնելուց առաջ մտածում էի՞ք՝ 《Տենաս իմ հանգիստ քունը ապահովող տղերքը կուշտ ե՞ն։》

Բ) Երբ ձեր կողմից զոռով մեզ նվիրած նախագահը պայմանագիր էր կազմում հող հանձնելու պայմանով մեկդ հարցրե՞ց՝ 《պրն. նախԱԳԱՀ, բա տղերքը՞։ Իրանց հո բան չի լինի՞։ Արցախում ծառայող զինվորները հանուն մեզ ու մեր անկախության են ծառայում》։

Գ) Երբ ժողովրդից հազար դրամ էիք մուրում ու էդ փողը ձեզ էիք պահում ինքներդ ձեզ հարցնում էի՞ք 《Կարող ա՞ տղերքին ավելի պետք լինի էս փողը, քան՝ մեզ։ Կարող ա՞ տղուս porche cayenne չառնեմ ժողովրդի փողով》։ Դ) Երբ տղերքը կյանքի գնով սահման պահեցին ձեզնից ինչ֊որ մեկի մտքով անցա՞վ ասի՝ 《Մի արեք հրավառություն էս օրով, ամոթ ունեցեք մի քիչ։》

Ե) Երբ հերոսի մայրը բաղրամյան քսանվեցի դիմաց խնդրում էր ձեզ բացահայտեք որդու կորստի գործը, ձեզնից մեկը ասեց՝ 《Հրաման մի տուր, հերոսի մայր ա, թող քարշ չտան գետնով։》 Զ) Երբ զինվորը նահանջ հրամանը չկատարելու համար դատվեց ձեզնից ո՞ր մեկը ասեց՝ 《Հայրենիքի համար ա արել, մի դատեք տղուն։ Արցախում ա ծառայել》

Խոսքս ուղղում եմ ուղիղ Arpine Hovhannisyan ֊ին և մնացածին, ովքեր կփորձեն զինվորի անունը շահարկելով իրենց լավ զգան՝ կոչ եմ անում հիշեք, որ ամեն անգամ երբ դուք կխոսաք զինվորի մասին, ես ձեզ կհիշացնեմ, որ դուք դրա իրավունքը չունեք։ Այ դժոխքում՝ ձեզ կհիշացնեն։

Մի եկեք ստեղ ու իմ տղերքի անունը մի տվեք ձեր պիղծ բերանով։ Գոնե սուս մնացեք, որ ցանկություն լինի ձեր հանդեպ ատելությունը պակասեցնելու։ Հաջորդ անգամ էսքան քիչ կետով չեմ սահմանափակվի։ Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հարց է գրել. 《Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինը ամեն անգամ ողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորների՞ն էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի….》

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *