ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սադրիչը Քուչի Շան պես հարձակվեց. Ալիս Սողոմոնյանի ՍԵՆՍԱՑԻՈՆ անդրադարձը

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով երեկվա ԱԺ-ում կատարվածին՝ գրել է հետևյալը.
Նրանք՝ այդ սադրիչները, ապօրինի ճանապարհով հարստություն դիզած հովանավորներ ունեն դրսում, որոնց կողմից ուղղորդվում են՝ բարոյական

ու հոգեբանական անսահման սադրանքներ կատարելուն Ազգային ժողովի մեծամասնության նկատմամբ: Դրսի ազգադավ հովանավորներ կոչվածները երկու տարի առաջ այս օրը քաղաքական աղբանոց նետված անցած իշխանության թալանչիներն են, որոնք իրենց վարձակալած բազում լրատվական կայքերով, հեռուստաընկերություններով, թերթերով սուտ լուրեր տարածելով՝ շարունակ բարոյական սադրանքների են ենթարկում ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող պատգամավորներին:

Նրանց թունավոր նպատակն է քայքայել մեծամասնության և ժողովրդի մեջ գոյացած վստահությունը: ԱԺ-ում իրենց դրածոների օգնությամբ դա արվում է ժողովրդի մոտ իբր նրա ցավերով մտահոգվածի կեցվածքով:

Շատ հեշտ է դժբախտության մեջ գտնված (իսկ կորոնավիրուսի առկայությունն ինքնին դժբախտություն է բերում աշխատանքը ժամանակավորապես կորցրածներին) մարդկանց մեջ նեգատիվ տրամադրություն առաջացնել ներկայիս իշխանության հանդեպ: Նրանք՝ այդ սադրիչները, համառորեն չեն նկատում արդեն

մեկ ու կես տասնյակից անցնող այն ծրագրերը, որոնք ՀՀ ներկայիս կառավարությունն իրագործում է՝ մեղմելու ճգնաժամի հետևանքը: Նրանց պետք չի դա տեսնել, նրանց պետք է ազգին լարել այսօրվա իշխանության դեմ: Արտաքուստ չնկատվող այս նենգ մոտեցումը քողարկվում է ժողովրդասիրության շղարշով:

Այս կեցվածքն ունեցողի տիպիկ օրինակը գունափոխ էդմոն մարուքյան կոչված պատգամավորն է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նրա սադրանքների տիպիկ նմուշներից մեկը մենք ականատես եղանք այսօր Ազգային ժողովում:

Մարդկանց ներվերի հետ վտանգավոր խաղը սադրիչ մարուքյանի մոտ շատ դյուրին է լինում՝ կեղծ ինֆորմացիա գցել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթին քամահրանքով վերաբերվել, որից, իհարկե, այդ խմբակցության մեկ ուրիշ պատգամավորի համբերությունը հատում է, ու տեղից արդարացի դիտողությունը արդեն պատրաստ է:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *