ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրային տրանսպորտը կաշխատի, հանրակրթարանները կբացվեն. Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է: Նիստի ժամանակ քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին խնդիրը: Նշենք, որ

ժամկետն ավարտվում էր այսօր: «Քննարկում ենք արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ հարցը: Այն երկարաձգվելու է Հայաստանի ողջ տարածքում: Ես հարկ եմ

համարում ելույթիս ժամանակ անդրադառնալ ընթացիկ իրավիճակին: 36 հազար 16 թեստ է անցկացվել, հաստատվել է 3860 դեպք: Փաստացի բուժումը դեռ շարունակում են ստանալ 2218 մարդ: կյանքից հեռացել են 49 քաղաքացի:

Մարտի մեկից մինչ օր հաստատված դեպքերից տեսանելի է, որ երբ կիրառվում էին սահմանափակումները, մայիսի սկզբից սկսվել է դեպքերի աճ», – շեշտեց նա: Տիգրան Ավինյանը նշեց, թե կարող է խնդիր առաջանալ,

թե ինչու է արտակարգ դրությունը երկարաձգվում, իսկ սահմանափակումները՝ թուլացվում: «Այս ժամանակ հարկավոր էր ձևավորել բարձր ինքնագիտակցություն: Բացարձակապես արտակարգ դրության պայմաններում

հանրային բնագավառի, հասարակության պատրաստվածության աստիճանը բարձր է: Հիմա արդեն առավել քան երբևէ, պետական համակարգում համապարփակ ու խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը: Դրանք ընդհատվեցին կորոնավիրուսով

պայմանավորված ու հետագայում լծվելու ենք այդ աշխատանքներին: Պետական համակարգում բազում միֆեր կոտրվեցին», – շեշտեց նա: Տիգրան Ավինյանը ասաց, թե մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն ու դիմակ կրելը պարտադիր կլինի:
Մանրամասները դիտեք տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *