ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է վարկային արձակուրդները իր հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի երեսունմեկը: Բանկի վարկառուները կարող են ստանալ
վարկի մարումների հետաձգում:

Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և

տոկոսագումարի մարման համար՝ յոթ միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին: Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձնանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին

վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/about-bank/news-view/bank-vtb-armeniia-kak-sotsialno-orientirovannyi-bank-predlagaet
https://www.vtb.am/am/about-bank/news-view/obiavlenie-dlia-chastnykh-predprinimatelei-i-iuridicheskikh-lits

Ուշադրություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ
եկամուտներ ու հնարավորություն ունեն իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչև մայիսի երեսունմեկն ընկած
ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում
մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝ առցանց եղանակով՝ Մոբայլ/Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ձեր, ՎՏԲ-Հայաստան Բանկ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *