ՈՒՇԱԳՐԱՎ։ Թուրքիայում հայտնաբերել են հայ թագավոր Աբգար 5-րդի գերեզմանոցը

Թուրքիայում, Շանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավոր Աբգար հինգերորդի գերեզմանոցը։ Այս մասին հայտնում է Karar պարբերականը։

Հնագիտական հետազորությունների արդյունքում Ուրֆա պալատում, այժմյան Շանլիուրֆա, հնէաբանները հայտնաբերել են մոտ 80 վաղ քրիստոնեական դարաշրջանի գերեզմաններ, որոնց մեջ էր

նաև թագավոր Աբգար հինգերորդի ընտանիքի գերեզմանոցը։ Այդ մասին վկայում է գերեզմանաքարը, որի վրա ասորերենով գրառում կա ․ «Մեծն թագավոր Աբգար 5-րդ Ուկամա Մաննու, Եդեսայի առաջին քրիստոնիա տիրակալը»։

Բացի այս գերեզմանը զարդարված էր խճանկարով եւ խաչի նկարներով։ Այստեղ թաղված էր արքայական ընտանիքի տասը անդամ։ Աբգար թագավորը երկու անգամ ղեկավարել է Օսրոյի թագավորությունը Հյուսիսային Միջագետքի հայկական մասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան, այժմյան Շանլիուրֆան։ Առաջին անգամ Ք․Ա․ չորրորդ տարուց մինչ մ․թ․ յոթերորդ տարին, իսկ երկրորդ անգամ՝ մ․թ․ 13-50թթ։

Աբգարը համարվում է առաջին հայոց թագավոր, որը հետևեց Քրիստոսին. Չորրորդ դարում Քեսարիայի Եվսեբիոսում, Եդեսիայի արխիվում հայտնաբերվեց մի փաստաթուղթ, որը վկայում է Հիսուսի հետ թագավորի նամակագրության մասին, որի մեջ Աբգարը Քրիստոսին անվանում է «Աստծո Որդի» ու խնդրում է նրան բուժվել իրեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *