Ձեզ ենք ներկայացնում Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն.
«Բարև Ձեզ ։ Եթե հիմք ընդունենք այն բացատրությունները, թե մարտի մեկի գործով նշանակվող դատավորների
ինքնաբացարկները վկայում են այդ գործով դատավորների հանցավոր անցյալի հետ մեղսակից լինելու վերաբերյալ, ուրեմն դա հենց լյուստրացիան է, որից չօգտվելը առնվազն կարող է վերջանալ բումերանգի ապտակով՝
վերադարձնելով հայկական արդարադատությունը այն ճահիճ, որը կառավարել են նախկին իշխանության ներկայացուցիչները։ Կարծում եք մարտի մեկի գործը միայն երկրորդ նախագահին, կամ
փախուստի մեջ գտնվող նրա ուժային ենթականերին մեղադրելու վերաբերյալ է։ Եթե կուզեք, մարտի մեկի դեպքերի հետ կապված գործով անցնում են բոլոր նրանք, ովքեր գրպանել են Հայաստանի Հանրապետությունը բառի ուղիղ ու պատկերավոր իմաստով՝
ձեզ թողնելով ունեզրկված պետություն։ Ուզում եք ապրել այդ Հայաստանի հանրապետությունում, հետ վերադարձեք ճահիճ, մեր սահմանադրությունը դա թույլ է տալիս, ու բնավ հարկ չկա Ստեփանակերտից Երևան սրտաճմլիկ խնդրագրեր ուղարկել․.. Հաջողություն»։
Տեսանյութը՝ ստորև։