Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ մայիսի 16-ին ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել էր 4283, որից 1791-ը՝ առողջացած քաղաքացի, փաստացի բուժվող՝ 2415, թեստավորումները եղել են՝ 39005-ը։
Կորոնավիրուսից կյանքից հեռացել են 55 քաղաքացի։
Այսպիսով կորոնավիրուսի նոր դեպքերը ավելացել էին 239-ով: Արդեն հայտնի է, որ ռիսկային գոտում են միջին և ավագ տարիքային խմբի մարդիկ ։ Սակայն պետք է իմանալ, որ ցանկացած տարիքի մարդիկ կարող են հիվանդանալ, այդ թվում նաև երեխաները ։
Հիվանդների միջին տարիքը 49-56 տարեկան է: Չինաստանում հիվանդների 87 տոկոսը 30-ից մինչեւ 79 տարեկան էր: ԱՄՆ-ում 45 տարեկանից բարձր հիվանդների 67% -ն էր կազմում:Եթե դուք հիվանդ եք, եւ ունեք SARS-նման ախտանիշներ, եւ միեւնույն ժամանակ, դուք շփվում եք COVID-19 հիվանդի հետ կամ եղել եք այնպիսի տարածքներում, որտեղ կա կորոնավիրուսային վարակ, ապա պետք է անհապաղ դնել դիմակ, Կտրուկ սահմանափակեք հաղորդակցման շրջանակը, նույնիսկ տվնեցիների հետ, Նաեւ պետք է սահմանափակել շփումը կենդանիների հետ.
Հենց նոր էլ հրապարակեցին մայիսի 17-ի Կորոնավիրուսի նոր տվյալները. Այսօր՝ մայիսի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկություններին համաձայն՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 4472-ը, որից 1925-ը՝ ապաքինված քաղաքացիներն են, իսկ փաստացի բուժվողները՝ 2463-ն են։ Նշենք նաև, որ կատարվել է ընդհանուր՝ 40230 թեստավորում։ Ցավոք, կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել են 60 քաղաքացի։ Այսպիսով կորոնավիրուսի նոր տվյալները երեկվա համեմատ ավելացել են 234-ով։