ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Թուրքական խումբը կատարում է Գուսան Շահենի «Զեփյուռ կդառնամ» հայտնի երգը

Թուրքական խումբը կատարում է Գուսան Շահենի «Զեփյուռ կդառնամ» նշանավոր երգը․․․

«Զեփյուռ կդառնամ» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, գուսան Շահենն է, նույն ինքը Շահեն Եղիազարի Սարգսյանը։

Շահեն Եղիազարի Սարգսյանը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի տասնչորսին։ 1934-1939 թթ. Հանրաճանաչ է դարձել ողջ ԽՍՀՄ- ի տարածաշրջանում։ 1937-1941 թթ. եղել է մեներգիչ Հայֆիլհարմոնիայի երգի ու պարի անսամբլում։ Եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։

Եղել է Հայկական ժողովրդական երգի և պարի համույթի մեներգիչ, ղեկավարել «Շահենի քնար», «Երևան», «Շիրակ» համույթները։
Գուսան Շահենի երաժշտական լեզուն լի է զգայնությամբ, ռիթմիկ պատկերների ճկունությամբ,

լայնաշունչ երգային ու պարային տարրերի զուգորդմամբ։ Ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է». «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա, գնացի», «Կոմիտաս» ու զանազան երգեր.

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *