Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակից ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Այդ ըսկ պատճառով ՀՀ կառավարությունը ստեղծեց տարբեր միջոցառումներ, որպեսզի օգնի հայ
ժողովրդին ստեղծված իրավիճակը մեղմացնելու համար։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական
աջակցության առաջին ծրագրի շրջանակների մեջ միանվագ դրամական աջակցություն կտրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության
պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակների մեջ միանվագ դրամական աջակցություն կտրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով տուն ձեռք բերող քաղաքացիներին: Պետությունից ստացած աջակցությունը կուղղվի բնակարանի
կանխավճարի ֆինանսավորմանը։ Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի տունը ձեռք կբերեն 2020 թվականի հուլիսի մեկին կամ դրանից անց: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.