Իհարկե վիրուս չկա, չկա որովհետև… Բժիշկ Ղարիբյան

Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Իհարկե չկա վիրուս, չկա որովհետև չգիտեք էլ, թե ինչքան անքուն գիշերներ են աշխատել բժիշկները ցանկացած ծանր հիվանդի հետ, թե քանի անգամ են վերապրել հիվանդի բոլոր ապրումները, թե օրական քանի անգամ են երազել քնել, բայց հասկացել, որ դա հնարավոր չէ։

Շնորհակալություն պետք չէ, քանի որ բժիշկ դառնալու 1-ին օրվանից էլ մենք պարզ գիտենք, թե ուր ենք գնում։ Շատերիդ համար այս ամենը նոր է, իսկ մեր համար ապրելակերպ։ Բոլորիցդ ընդամենը խնդրում ենք մի բան, հարգել բժշկի աշխատանքը։

Մեզանից ոչ մեկ չի ցանկանում տեսնել իր պացիենտի վերջին րոպեները, երբեմն էլ մեր հարազատներից ավելի հեշտ ենք բաժանվում քան հիվանդներից։

Բոլորդ կարող եք ունենալ ձեր ներդրումը հիվանդությանների հաղթահարման ոը պայքարի գործում՝ թիկունք լինելով մեզ ։ Բարի գիշեր ու խախանդ հերթապահություն բոլորիս.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *