ՈՒՇԱԳՐԱՎ։ Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը հայտնել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսը

Սրան հաջորդող երկուսից երեք շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ըստ Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության, մի քանի օրից անախտանիշ վարակակիրները չեն պահվելու հիվանդանոցներում, այլ իրենց տներում ինքնամեկուսացվելու են:

Ասեմ, որ սա բերելու է համաճարակի կտրուկ ակտիվացման, որը սպասելի է, ավելին՝ անխուսափելի: Սրան հաջորդող երկուսից երեք շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել:

Ընդունում եմ, որ սա ծանր ու պատասխանատու որոշում է: Որպես բժիշկ, ողջունում եմ այս բարդ, սակայն անխուսափելի ռազմավարությունը, ու կիսում եմ այս քայլի պատասխանատվությունը՝ որոշումը կայացնողների հետ: Առաջն Աստված, իմ աթեիստ Նախարար:

Իսկ Դուք սիրելիներս, հեռու մնացեք տարեցներից եւ քրոնիկական հիվանդություն ունեցողներից: Ընդամենը երկու շաբաթ: Դժվար ու պատասխանատու երկու շաբաթ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *