Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը :Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել խառը մենամարտերի միջազգային մրցաշարը,
որտեղ Հայաստանը ներկայացնող ԱրմՖայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիայի մարզուհի Կարինե Կարապետյանը մենամարտել ՈՒ ջախջախել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովին, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։
Մարզուհին իր հաղթանակը նվիրել է Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Հիշեցնենք,որ Գուրգեն Արտուշի Մարգարյանը, հայ լեյտենանտ էր։ Կյանքին վերջ է տրվել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի տասնիննին Բուդապեշտում:
Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։
Փետրվարի 19-ին կյանքին վերջ տրվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի տասնվեց հարված է հասցրել դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից:
Տեսանյութը դիտեք ստորև՝