Հայտնի Բժիշկ Ալեքսանդր Սեմենովը պատմել է՝ որքան ժամանակ են վարակակիրները շարունակում վարակիչ լինել

Պացինտները, որոնք կորոնավիրուսով վարակվելուց հետո հաղթահարում են հիվանդությունը, շարունակում են տևական ժամանակ վարակիչ մնալ։

Այս մասին հայտնում է ռուսական RIA Novosti-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանական ու միկրոբիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետ Ալեքսանդր Սեմենովին։ Բժիշկը պարզաբանել է, որ որքան ավելի ծանր է պացիենտը տանում հիվանդությունը, այնքան ավելի երկար է նա շարունակում մնալ վարակիչ շրջապատի համար։

Վիրուսաբանի խոսքով ՝ նոր կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած հիվանդության ավելի հեշտ ընթացքը այն մարդկանց մոտ է, ովքեր պատվաստվել են գրիպի դեմ: Բժիշկների հետազոտությունների տվյալներով ՝ թե Չինաստանում, թե Եվրոպայում, հիվանդության դեպքերի շուրջ քսանից քսանհինգ տոկոսը խառը վարակ է՝ սեզոնային գրիպ գումարած կորոնավիրուս ։

Միեւնույն ժամանակ, եթե մարդու իմունիտետը պատրաստ է պայքարել գրիպի վիրուսի դեմ, եթե կա բավականին արդյունավետ պատվաստանյութ, ապա այդպիսի հիվանդը շատ ավելի հեշտ է տանում կորոնավիրուսային վարակը, որովհետև անհրաժեշտ է պայքարել միայն մեկ թշնամու դեմ 2-ի փոխարեն.

Ըստ նրա՝ ամենածանր դեպքերում վարակակիրները շարունակում են վարակը տարածել մինչև հինգ շաբաթվա ընթացքում։ Նրանք այդ ընթացքում նույնիսկ չեն ունենում ախտանշաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *