ՈՒՇԱԳՐԱՎ։ Ինչպիսի վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով․․․Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում․․․Բրիտանացի բժշկի անդրադարձը

Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում

Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Դրանց վրա մեծ քանակությամբ վիրուսներ եւ միկրոօրգանիզմներ են կուտակվում: Նման կարծիք է հայտնել բրիտանացի վիրաբույժ Կարան Ռանգարաջանը:

The Sun-ի հաղորդմամբ՝ ռեզինե ձեռնոցները մարդկանց մոտ պաշտպանվածության զգացում են առաջացնում, սակայն հարցն այն է, որ մարդը ձեռնոցներով դիպչում է շատ իրերի, որոնց մակերեսների վրա վիրուսներ կան:

Գնումները տուն բերելուց հետո դրանք պետք է ախտահանել: Բացի այդ, հանելով ձեռնոցները, մարդը ռիսկի է դիմում դիպչել դրանց «վարակված» մակերեսին: Ավելին, դեմքին դիպչելը վտանգավոր է՝ թե ձեռքով, թե ձեռնոցով:

«Ռեզինե ձեռնոցներով դուրս գալն ավելի վտանգավոր է, քան առանց դրանց: Հաճախ լվացեք ձեռքերը»,- պնդել է Կարան Ռանգարաջանը: Մաղթում ենք առողջություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *