Ահա, թե իրականում ինչ են թափել Երևանի երկնքում պտտվող ուղղաթիռից

Ահա, թե իրականում ինչ են թափել Երևանի երկնքում պտտվող ուղղաթիռից.
Վերջերս մամուլում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ուղղաթիռից ինչ-որ բան են շաղ տալիս։ Այդ տեսանյութը շատ արագ տարածվեց և դրան արձագանքեց ՀՀ ԱՆ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում նկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Պատկերացրեք, ինչ աստիճանի են որոշ անձինք ուզում մարդկանց մոլորեցնեն,

իբր երկնքից ինչ որ բան են շաղ տալիս: Նոր խոսել եմ Armenian Helicopters LLC պատասխանատուի հետ, նա ասաց, որ վերջին երկու օրը Երևանի վրա թռիչք չեն ունեցել, էս տեսանյութը անցյալ տարվա

տեսանյութ է ու ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս:Ավելացնեմ որ սա մեր սանավիացիայի ուղղաթիռը չի ! :))) Հ.Գ. Հույս ունեմ, որ իրավապահները կսկսեն ուսումնասիրել այդպիսի նյութերի տարածման նպատակը»:
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *