Հենց նոր, խանութում` սոցիալական հեռավորության վրա, տեսա շատ ծանոթ մի դեմք. Ալեն Սիմոնյան

Ինչպես գիտենք, օրեր առաջ ՀՀ կառավարությունը փոխփոխություն կատարեց այն օրենքում, որի համաձայն՝ դիմակ չունենալու դեպքում քաղաքացին տուգանվում է 100.000 դրամով։ Այժմ տվյալ օրենքը ունենալու է հետադարձ ուժ, ու այն քաղաքացիները, որոնք ավելի վաղ տուգանվել էին 100

հազար ու առավել դրամով, կօգտվեն տվյալ շանսից։ Երեք ամսվա ժամկետում ոստիկանությունը կվերանայի այդ վարչական ակտերը, այնուհետև կսահմանի տաս հազար դրամ վարչական պատասխանատվություն։ Այն մարդիկ, որոնք արդեն վճարել են տվյալ սահմանված տուգանքը,

ուրեմն այդ անձանց կվերադարձվի իրենց ավելին վճարածը: Համաձայն այս օրենքի՝ չի փոփոխվում մեկուսացման ու ինքնամեկուսացման պահանջը խախտողների տուգանքի չափը. Չափը կշարունակի մնալ 100-250 հազար դրամ: Ահա, տվյալ փոփոխություններով հանդերձ՝ Ազգային

Ժողովի երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության Իշխանության ներկայացուցիչները չեն դադարում դիմակ կրելը խրախուսող նկարներ հրապարակել։

Այսօր՝ Հայաստանի հանրապետության ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում սուպերմարկետից լուսանկար է տեղադրել ու կից գրառում կատարել. «Հենց նոր, խանութում` սոցիալական հեռավորության վրա, տեսա շատ ծանոթ մի դեմք»։ Այդ «Շատ ծանոթ դեմքը» գնումներ կատարող ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *