Մի քիչ ջղայն եմ, մի քիչ էմոցիոնալ էս պահին։ Բայց հաստատ ինչ ասում եմ, ճիշտ եմ ասում. Արտակ Հարությունյան

Արտակ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Անկեղծ ասած իմ դուրը բոլորովին չի գալիս հանրային տեղերում անպայման դիմակ կրելու պահանջը։ Սակայն
1. Պայքար ժամանակ հրամանները չեն քննարկվում, իսկ սա ուզեք թե չուզեք, համաձայնվեք թե չէ, սակայն պայքարի տրամաբանությամբ իրավիճակ է

2. Համատարած կարգը խախտելով մենք, բոլորս, բերել, հասցրել ենք այս վիճակին։ Ու չասեք «ես կարգապահ եմ եղել»։ Ես էլ եմ եղել, սակայն միաժամանակ կողքիս անկարգապահին չեմ կարողացել կարգուկանոնի բերել։

Ու հա, ես այն անձանցից եմ, որ համարում է, որ էս վիճակին հասնելու մեջ իր մեծ պատասխանատվության բաժինն ունի ոստիկանությունը, ով չի կարողացել հսկի, պատշաճ չի հետևել կարգի պահպանմանը։ Սակայն չեն

կարողանում մի բան, ինչի կարիքը լինում է, իսկ կարիքն եղել է, որովհետև մենք, մեզնից շատերը չեն եղել կարգապահ, մեկն ընկել ա դավադրությունների տեսության գիրկը, մյուս ինադի ա ընկել, երրորդը տհաս է եղել, չորրորդը հուսացել է որ իրան բան չի կպնի ու այսպես շարունակ։

Հա, ինձ տհաճ է զբոսնելուց, տեղ գնալուց, մաքուր օդին, փողոցում դիմակ դնելը։ Իմ համար ավելի դժվար է տենց շնչելը, ակնոցներս քրտնում են և բան չեմ տեսնում, ինչքան էլ որ կանոնով եմ դնում դիմակը, ակնոցս քրտնում է, սակայն վաղվանից ես փողոցում դիմակը դեմքիցս չեմ հանելու,

քանի որ իմ, քո, Նիկոլի, ոստիկանի ու ուրիշների մեղքով հասել ենք այս վիճակին ու հիմա մեզնից կախվածը պետք է անենք, որ հնարավորինս պակասացնենք վարակի տարածումը։ Որովհետև դիմակ չդնելու այլընտրանքն էս պահին մնում է տնից դուրս չգալը։ Որովհետև երբ որ տնից դուրս

գալը «դեղատոմսով» էր, բողոքում և դժգոհում էինք, սակայն երբ թույլատրվեց դուրս գալ, պարզապես կանոններ պահելով, մեզնից շատերս մեզ դրեցինք վերին արտի ցորենի տեղ ու որոշեցինք որ մենք էդ կանոններից վեր ենք։ Ոստիկանն էլ կարգին չհետևեց, որ այդ վերին արտից մի քիչ վար

իջացներ մեզ, և եկանք հասանք պայթյունավտանգ վիճակի։ Ու այս պահին, հա, պետք է մեզ նեղություն տանք, որ վաղն էլ ավելի նեղ վիճակում չլինենք։ Մի քիչ ջղայն եմ, մի քիչ էմոցիոնալ էս պահին։ Սակայն հաստատ ինչ ասում եմ, ճիշտ եմ ասում, սատանան տանի, դրել պայքարի ժամանակ հրաման ենք քննարկում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *