Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ծառուկյան Գագոն մտահոգ ա, բա էս քյասիբ պետությունում դոլարով միլիարդատեր դարձար, այսօր օրենքի երկիր է ձևավորվում, իշխանության տերն էլ ազգն է, օրենքն էլ չի վաճառվում, բա մտահոգ կլինես, բա ինչ պետք է լինես։
Ասենք թե օրը 24 ժամ համապատասխան ելույթներ ունենաս, ասենք թե՛ ոչ մի բան չի փոխվելու, միևնույն է ամեն բան համապատասխան պատասխանատվության է ենթարկվելու, հարգելի գագիկ ծառուկյան, այս ազգը լուսնից չի իջել, ոչ էլ այլմոլորակայիններն են բերել, սա այն նույն ժողովուրդն է, որ հացին կակա է ասում, սա այն նույն ազգն է, որ տեսնում է սարի գլխին սարի բոյին մի սրտացավ բարերար միլիարդները
կուտակած Առյուծի ձագերին տնական կաթ և մածուն է կերակրում, սա այն ժողովուրդն է, որը սերժ և քոչարյան ա տեսել, տեսել ա թե դուք հարգելի «բարերար» քանի տասնյակ թիկնապահներով եք շրջել, տեսել ա թե քյասիբ երկրում քանի միլիոն դոլարանոց խնջույքներ եք իրականացրել,
տեսել ա թե՛ սերժին ու քոչարյանին քանի կիլոգրամանոց ոսկե արձաններ եք պարգևել, սա այն ժողովուրդնա, որ Ձեր կազինոյում մսաղացի նման աղում եք, սա այն ժողովուրդնա, որ քսան տարի, ամեն ամիս օրը քսանչորս ժամ միայն խոսքերով ու կեղծ ժպիտով ցավներն եք տանում, սա այն ժողովուրդն ա, որը հանուն պարոն Փաշինյանի Ձեզ 2018 թվականին թույլ
տվեց մուտք գործել Ազգային Ժողով, մտածելով, որ ի վերջո այս անգամ իսկապես մի փոքր հոգատար կլինեք, սակայն երբ ողջ երկրում համաճարագային պատերազմ է, դուք սարի գլխին հով ու զով կենդանիներով զվարճանում էիք, հիմա երբ նկատեցիք, որ շատ հնարավոր է, Ձեզ մանդատից զրկեն ու քրեորեն պատասխանատվության
ենթարկեն և Ձեր ապօրինի գույքերը առգրավվեին, նորից ասենք թե՛ հիշեցիք համապատասխան ժողովրդին… Հարգելի Գագիկ Ծառուկյան, Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, քանզի սա սթափ և գիտակից հայ ժողովուրդն է, ով երբեք նախկին ռեժիմին չի ներելու, իսկ դուք նախկին ռեժիմի ֆինանսական գլխավոր ներկայացուցիչն եք։
Սիրելի հայրենակիցներ, չկա աշխարհում որևէ մի երկիր, որտեղ բիզնեսի սեփականատիրոչ դատապարտվելուց հետո իր բիզնեսները մնացել են առանց շահագործման ու աշխատողները դարձել են գործազուրկ, համոզված եղեք, որ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը դատապարտվի, միևնույնն է, այն մարդիկ որոնք իր բիզնես բնագավառներում աշխատում են, ապա էլի աշխատելու են..
Իվերջո ցանկացած գործարար ավելի շատ կախվածություն ունի իր աշխատողից, քան աշխատողը գործատուից, երբեք Ձեզ չթերագնահատեք։ Դուխով ազգ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք, կինոն նոր է սկսվում։ Ամուր տեր կանգնեք Ձեր ձայնի քվեին, այն քվեին, որի ժամկետը, հինգ տարին էր.. Կինոն կիսատ չի մնալու։ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։