Տիկին Զոհրաբյան, ցանկանում եմ հիշեցնել, որ Դուք․․․Գայա Արզումանյանի կոշտ պատասխանը Նաիրա Զոհրաբյանին

Տիկին Զոհրաբյան, փոխարեն հորդորեք մարդկանց պահպանել համավարակի կանոնները, որոշել եք «գողական գնա՞լ». Գայա Արզումանյան

Գայա Արզումանյանը գրում է․ Հույսով եմ Դուք չեք հասկանում, թե Ձեր այս քայլը ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ առողջապահական համակարգի համար, հակառակ դեպքում Դուք պիտի որ թքած ունենաք մարդկային կյանքերի վրա ,

եւ Ձեր ոչ մի հայրենասիրության բոցաշունչ ելույթն կամ ստատուս հակառակը չի կարող համոզել, եւ այդ դեպքում թույլ տվեք ասել, որ Ձեր ամբողջ կուսակցության գաղափարական հայրենիքը սկսում է սեփական գրպանից ու ավարտվում Ծառուկյանի կազինոների ու ռեստորանների պարիսպներով։ Տիկին Զոհրաբյան ցանկանում եմ հիշեցնել,

որ Դուք ոչ թե քրեական աշխարհ ունեցող հեղինակություն եք, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, այսինքն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ասեմ ավելին Ձեր առաջնորդը, ով հանրության շրջանում հայտնի է որպես ոչ օրինապաշտ անցյալով քաղաքացի, այնուամենայնիվ նա եւս քրեական հեղինակություն «Գագիկ Աբովյանսկին» չէ,

այլ նախկին միլիցա Գագոն է(այն ժամանակ կարծեմ դեռ ոստիկանություն չէր), ով հիմա ներկայանում է, որպես «երկիրը փրկող» հայորդի։ Ինչպես կասեր դասականը. «Հիմա Դուք գողական եք թե պատգամավոր» #կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *