Ալեքսանդր Սայադյանն ըր ֆեյսբոգքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է։ «ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Հրաժարական պահանջող մի հոգի էլ ծլեց։ Ցանկանում էի հենց անմիջապես ասել, տղա ջան, դու լավ կանես, գնաս քո «Что, где, когда»-ն
խաղաս, դա քո մոտ առավել լավ է ստացվում, քան պատգամավոր խաղալը։ Այնտեղ գոնե փորձում ես ուղեղդ քչից-շատից գործել, իսկ Ազգային ժողովում` հրահանգավորված միմիայն կոճակ ես սեղմում ։ Այնուհետև հիշեցի, որ ֆեյսբուքյան տիրույթում
ուրիշները արդեն այդպիսի խորհուրդ շատ անգամ են տվել։ Ուստի` իմ խորհուրդը լրիվ ուրիշ կլինի։ — Տղա ջան, մինչև ողջ կառավարության հրաժարականը պահանջելը, լավ կլինի ողջ
խմբակցությունով` ձեր «մաքրամաքուր» առաջնորդի հետ, գնաք բաղնիք, տնտեսական սև գույնի օճառով ջանադրաբար օճառվեք, առյուծի մազերից ճիլոպով և կոշտ քիսայով հարկավորի չափ, ոնց որ
հարկն է մաքրեք ձեր վրայի կեղտի շերտը, նոր մտածեք վարչապետի և իր թիմի հրաժարականը պահանջելու վերաբերյալ։ Թե չէ ոտից-գլուխ կեղտի մեջ մտածը իրավունք չունի խոսել աշխատող անձի ձեռքերի մաքուր չլինելուց։