Հրայր Թովմասյանը մինչև Հուլիսի 10–ը որոշել է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 10-Ը ՈՐՈՇԵԼ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Կորոնովիրուսյան հիվանդության դեմ պայքարի աղմուկի տակ, անկախ ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողովների բացասական եզրակացությունների ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանը որոշել է մինչև

հուլիսի տասը կարճել ու ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին մեզ տեղեկացրեցին Հրայր Թովմասյանի մերձավոր շրջանակներից։
Նույն աղբյուրի համաձայն, Քոչարյանին ազատ արձակելու որոշման նախապատրաստման գաղտնիությունը պահպանելու համար Հրայր Թովմասյանի հրահանգով ամբողջ ՍԴ կազմին, կորոնովիրուսյան վարակի պատրվակով արգելվել է մուտք գործել ՍԴ շենք։

Բայց անկախ արգելքից գրեթե յուրաքանչյուր օր այնտեղ են Քոչարյանին ազատ արձակելու որոշման վրա աշխատողները, աղբյուրի Համաձայն դրանք են՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախագահի խորհրդականներ Վարդան Պողոսյանը, Գրիգոր Մուրադյանը ու օգնական Ռուզաննա Աբրահամյանը։
Աղբյուրը պնդում է, որ Տվյալ պահին ՍԴ

դատավորներից ամենայն հավանականությամբ Քոչարյանին ազատ արձակելու որոշման նախապատրաստության վերաբերյալ գիտեն և ներգրավված են դրա մեջ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը ու Ալվինա Գուլումյանը, իսկ նրանց օգնում են Վարչապետին իրավական խորհուրդներ տվող ՝ Ազգային ժողովի մեկ պատգամավոր և մեկ նախարար։ Հիշեցնեմ, որ Հրայր Թովմասյանը

կասեցրել էր Քոչարյանի գործը ու դիմել էր ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով Քոչարյանի գործով եզրակացություն ստանալու համար: ՄԻԵԴԻ պատասխանը արդեն իսկ ստացվել է ի վնաս Ռոբերտ Քոչարյանի: Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ բանավոր հայտնել է իր տեսակետը, որը ըստ աղբյուրի ևս բացասական է Քոչարյանի համար, սակայն գրավոր կարծիքը դեռ ՍԴ-ն չի ստացել:

Միայն այն հանգամանքը, որ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու , այն թարգմանելու, Հրայր Թովմասյանը ձեռնամուխ է եղել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման կայացմանը ինքնին վկայում է դրա առերևույթ անօրինական լինելու վերաբերյալ։ Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ սահմանադրության անցումնային 213-րդ հոդվածի հետ կապված հայտնել է, որ ՍԴ այս հոդվածը,

որը երաշխավորել է ՍԴ ներկայիս անդամների մինչև կյանքի վերջ պաշտոնավարումը, Սահմանադրության փոփոխման ժամանակ Վենետիկի հանձնաժողով չի ներկայացվել, հանձնաժողովը դրա վերաբերյալ տեսակետ չի հայտնել, այլ ավելացվել է Վենետիկի հանձնաժողովի տեսակետը ստանալուց հետո:
Ինչը նշանակում է, որ Ազգային ժողովը

կարող է հանգիստ կատարել ՍԴ փոփոխությունը ու Հրայր Թովմասյանը ու ՍԴ ներկայիս անդամների պաշտոնավարմանը մնացել են հաշված օրեր: Աղբյուրը նույնպես պնդում է, որ հենց այս պատճառով էլ, առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշման կայացումից հետո Հրայր Թովմասյանը, վերը նշված աշխատակիցները ու դրան կողմ

քվեարկած յոթ դատավորներ ժամերի մեջ պատրաստվում են լքել Հայաստանը ազգի ցասումից ու վերահաս քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Կարծում եմ իշխանությունը պիտի արագ քայլեր ձեռնարկի ՀՀ-ից հերթական առերևույթ հանցագործների փախուստը ու արդարադատության դեմ հերթական ոտնձգությունը կասեցնելու նպատակով։ Աստված պահապան Հայ Ժողովրդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *