Բարև վարչապետ, հույս ունեմ լավ ես…Տարոն Չախոյանի ուշագրավ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես… Հիշու՞մ ես, երբ 2018 թվականին դուրս եկար փողոց, երբ դուրս եկար պայքարելու Հայաստանի Հանրապետությունում կատարվող

անարդարությունների, արատավոր բարքերի և վարքերի, քրեածին տարրերի, իշխանությունը բռ նազավթողների և պետբյուջեն թալանողների դեմ, միայն ժամեր անց քեզ միացան հարյուրավոր քաղաքացիներ, իսկ հաշված օրեր հետո կողքդ

արդեն հազարավոր քաղաքացիներ էին կանգնած: Այնուհետև քեզ մեկուսացրեցին, սակայն քաղացիներն էլի կագնած էին Հանրապետության հրապարակում, քանի իր բոլորին մի բան էր համախմբել՝ պայքար պերությունը թալանողների և իշխանությունը զավթողների դեմ…

Այդ պայքարը շարունակվում է մինչև հիմա… Այո, շատերն են ընդդիմանալու, շատերն են դիմադրելու, շատերն են պայքարելու իրենց գողացված միլիոնները պահելու և ազատությունից չզրկվելու համար, սակայն պայքարը շարունակվում է ու դեռ էլի կշարունակվի… Երկրից, ազգից,

ժողովրդից թալանած ամեն մի լումա վերադարձնելու ենք, պատռելու ենք երեսպաշտների դիմակները, ազգի արդար քրտինքը խմողների դեմքը… ու այդ պայքարում մենակ չես… Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր թավշյա հեղшփոխության օրերին… Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ… Եւ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *