Հասմիկ Նուրիջանյանը գրում է․ Հիշում ե՞ք, հին անեկդոտ կար։
Պլաստիկ վիրահատության եկած կինը թվարկում է, թե մարմնի որ մասերն է ցանկանում փոխել։ — Հա, բժիշկ ջան, մեկ էլ աչքերըս, աչքերըս մեծացրեք։ — Դրա կարիքը չկա, տիկին ջան։ Հաշիվը կտեսնե՞ք, չէ։ Նաիրա Զոհրաբյանը մեր ազգի համար պլաստիկ վիրաբույժի դեր է ստանձնել ՝ լսում ես եւ աչքերըդ անվճար մեծանում են՝ առնվազն երկու չափով։
Այ հիմա էլ որոշել է իրեն բնորոշ գռեհկությամբ վրայերթի ենթարկել սփյուռքահայերին՝ ինչ որ բան իր սրտով չեն գրել։
«Լոսի հարգելի մորքուրներ ու Ուստ-Կամենագորսկի հորքուրներ։» Ես, ինչպես հասկանում եմ, այդ ցուցակի միջին մասերում եմ գտնվում։ «Ի տարբերություն ձեզ, ինձ եւ իմ նման հազարավորների համար ընտանիքը սրբություն է»․․․ Էստեղ են ասել՝ «Հասանք, իջեք»։
Սփյուռքի հայ ընտանիքներն էլ արդեն պատգամավորների սրտովը չեն։ Ափսոս, որ սփյուռքում ոչ ոք ցանկություն չունի տեսնել Նաիրա Զոհրաբյանին ու իր թիմակիցներին, թե չէ կարելի էր մի օր հրավիրել, թող իրենց աչքերն էլ մեծանային, տեսնելով ոնց են մարդիկ, որոնց համար «ընտանիքը սրբություն չէ», պահպանում մայրենի լեզուն ու հայկական ավանդույթները։
Տեսնեին, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ ոնց էին սփյուռքում շատերը կտրում իրենց երեխաների բերանից, որ օգնեն Հայրենինքին։ Սահմանին կանգնած զինվորի մատից էին փուշ հանում, որը ձեր շնորհիվ ոչ կարգին զենք ուներ, ոչ նորմալ սնունդ։
Եվ, ընդհանրապես, լավ կլիներ, որ Նաիրա Զոհրաբյանի նման գիտունիկները վերջապես հասկանային, որ հիմա սփյուռքը միայն, ինչպես ինքն է ասում՝ «ֆեյսբուքի մայրուղի է դուրս եկել» ու բմբլում է ԲՀկ, ՀՀկ․․․-ականների տգիտությունն ու
անկշտությունը։ Աստված մի արասցե սփյուռքը սկսի մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել, թե բնիկ Նաիրա Զոհրաբյանն այդ դեպքում որտեղ կհայտնվի։ Հազիվ թե Բռնակոթում։ Առողջ եղեք։ Հասմիկ Նուրիջանյան