Էդմոն Մարուքյանի մասին էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կոշտ գրառումը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը։ «Սույն թվականի մարտ ամսի 2-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ պարզ երևում էր,

որ Էջմիածնի բնակիչներն իրենց նախաձեռնությունով «ՈՉ-ի թш ղում» են արել: Դրանից անմիջապես հետո ինձ հետ կապվեցին մի քանի լրատվական կայքեր, որոնց տվեցի պարզաբանումներ կատարվածի և

քաղաքապետարանի արձագանքի մասին: Ազգային ժողովում իր ելույթի Ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադառնալով միջ ադեպին՝ նշել է, թե «Էջմիածնի քաղաքապետը շեշտում է՝ ես նորմալ եմ նայում դրան» (մեջբերում), մինչդեռ, օրինակ, 168.am կայքին տված հարցազրույցի մեջ ասել եմ,

որ «ինձ համար այդ ակցիան տհաճ էր, այդ իսկ պատճառով էլ քաղաքապետարանն Անմիջապես արձագանքել է, և համապատասխան բաժնի աշխատակիցներն ուղարկվել են. թե՛ քաղաքացիների հետ են բացատրական աշխատանքներ տարել, թե՛ տարածքը մաքրելու

գործընթաց են նախաձեռնել: հաշվի առնելով, որ գրեթե հնարավոր չէ «ես նորմալ եմ նայում դրան» և «ինձ համար այդ ակցիան տհաճ էր» արտահայտությունները շփոթել, մնում է լոկ փաստել, որ պարոն Մարուքյանը պարզապես ստել է Ազգային ժողովի ամբիոնից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *