Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանում է տվել` արտակարգ դրությունը երկարաձգելու խոսակցությունների մասին

Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ երկրում արտակարգ դրությունը կերկարաձգվի։ Այս մասին տեղեկացրել էր Armlur.am-ը, ում տեղեկությունների համաձայն, այս օրերին ՀՀ կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով եւ

որոշ տեղեկությունների հшմաձայն, այն արդեն պատրաստ է: Armlur.am լրատվական կայքը հայտնում է, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիս ամսի տասներեքին, կգումարվի կառավարության հերթական նիստ, որի Ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի

երկարաձգման մասին նախագիծը։ Այդ լուրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը և իր պարզաբանություններն է տվել` Երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու խոսակցությունների վերաբերյալ։

«Ենթադրում եմ, որ մամուլի մեջ շրջանառվող այդ տեղեկությունը միայն իրենց ենթադրությունն է։ Արտակարգ դրության սահմանված ժամկետը լրանում է հուլիսի տասնչորսին, ու դեռևս շատ շուտ է ասելու, թե ինչ է կատարվելու տասնչորսից հետո։ Սպասենք, քննարկումները դեռ ընթացքի մեջ են, արդյո՞ք կերկարաձգվի,

կամ ինչքա՞ն ժամանակով կերկարաձգվի, եթե այդպիսի որոշում կայացվի, պարզ կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նրա կարծիքով՝ հուլիսի տասներկուսին կամ տասներեքին արդեն հայտնի կլինի, թե ինչ է սպասվելու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *