Երկու ժամ առաջ ավարտվեց բելգիահայության ցույցը ադրբեջանական դեպանատան առաջ․․․ Սոնա Արշունեցին ցնցող մանրամասներ է պատմել այսօրվա հզոր ցույցից

Սոնա Արշունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

եՐԿՈՒ ԺԱՄ ԱՌԱՋ ԱՎԱՐՏՎԵՑ ԲԵԼԳԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌԱՋ,,, պետք է նշեմ, որ շատ բազմամարդ էր, երևի հենց դա էր պատճառը, որ տասնյակ ոստիկաններով էին շրջափակման մեջ պահել ցուցարարներիս, և իսկ երբ հենց սկզբում Հայերի ու ադրբեջանցիների միջև ձվով եւ քարերով բա խումներ եղան, մենք չորս վիր ավոր ունեցանք, իսկ հակառակ կողմից տեղեկություն չունեմ․

հենց դա եղավ պատճառը, որ ոստիկանները դիմեցին ջրցան մեքենայի օգնությանը, որ մեր ցույցը ցրեն, սակայն չկարողացան․․․ ցավոք ջրցան մեքենայի ջրուրը շարքից հանեց երաժշտական գործիքները, որ պետք է երգեին, պարեին․ սակայն առանց նվագի էլ մեր ջահելները պարեցին․․․ չմոռանամ ասել, որ օդում հսկում էր ուղղաթիռը․ այո, բախումների վտանգը շատ մեծ էր․․․ տղաները վառեցին նաև Ադրբեջանի դրոշը․․․

Միայն պետք է տեսնեիք, թե ինչ ջահելություն է մեծանում սփյուռքում, ինչ դուխով , ինչ հայրենասեր․ չեք էլ պատկերացնում, թե ինչ հպարտություն, ինչ ուրախություն ապրեցի, սակայն միևնույն ժամանակ սիրտս ցավում էր, որ օտարի տունն են ամուր կառուցելու, օտարի ծառն են ջրելու ․․․այս մտքերը շուրջ քսաներկու տարի սիրտս են կրծում․․․

շատ շատ հեռուներից էին եկել իրենց երեխաների հետ․․․ շատ զարմացա, որ ինձ մոտեցան եւ ողջագուրվեցին ֆեյսբուքյան իմ ընկերներից շատերը, որոնց 1-ին անգամ այդտեղ հանդիպեցի․․․ հանրահավաքի վերջում, երբ ամեն մեկս մի ճանապարհով գնացինք, հանկարծ տեսանք, որ մեր տղաներից մի քանիսը թուրքական մեքենայի ապակիներն են ջարդեում, որտեղ թուրքական, թե ադրբեջանական դրոշակ էին տեսել,

հենց այդ պահին էլ ոստիկանական մեքենաները ջրցան մեքենայով, շներով այդ փողոցը փակեցին, լավ էր տղաները հասցրեցին փախնել,,, այսպես ոգևորված տուն վերադարձա,

վստահ լինելով, որ Մեր հայրենիքը հզոր է նաև իր սփյուռքով, ում համար թանկ է մեր հայրենիքը ու վտանգի պահին զենքը ձեռքին կյանքի գնով կպահպանեն մեր սահմանները․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *