Ու թող Ծառուկյանն ու իր թիմը այլեւս չփորձեն հանրությանն ապակողմնորոշեն, կուրծք ծեծեն, քանի որ․․․․ Արմեն Հովհաննիսյանի հերթական դիպուկ անդրադարձը

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․

Սահմանային լարվածության՝ ոսո խին հայ անհաղթ դյուցազունների կողմից ջախջախելու ֆոնին, էական եւ ոչ պակաս ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում երկրի ներսում, իսկ ավելի կոնկրետ Կոտայքի մարզում, մարզ, որն իր հեղափոխական ու ամբիցիոզ ծրարգրերի եւ գործողությունների միջոցով, այսօր առաջամարտիկ է հանդիսանում, մյուսների համար։ Մինչ մարզում ընդհանուր հաշվարկով իրականացվում են հարյուր չորս սուբվենցիոն ծրագրեր, 6.7 միլիարդ դրամ արժողությամբ, որոնք ուղղվել են ճանապարհաշինությանը,

դպրոցաշինությանը, մանկապարտեզներին, մշակույթի տներին, խմելու ու ոռոգման ջրերի ջրագծերի համակարգերին, գազաֆիկացմանն ու լուսավորության նոր ցանցերի կառուցմանը, այդ ընթացքում հների կրողները, այդպես էլ չկարողանալով վերափոխվել ու իրենց քաղաքական կառուցողական ԵՍ-ը գտնել Նոր Հայաստանում, արժեհամակարգային նոր փոփոխությամբ , շարունակում են լքել այն աթոռները, որոնք շա՜տ երկար տարիներ համարել են իրենց սեփականություն. Դրանցից հերթականը ԲՀԿ-ա մերձ՝ Աբովյանի տարածաշրջանում ընտրությունների ժամանակ բարգավաճականների համար «ամրոց։

համարվող Արամուս համայնքի արդեն նախկին ղեկավար Հրայր Նիկողոսյանն էր, ով համայնքը ղեկավարում էր, ավելի քան տասնութ տարի։ Հատկանշական է, որ վերջինս ավագանու անդամներին հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական պատճառներից ելնելով (եթե այդպես է պարոնին մաղթենք քաջառողջություն), բայց իրավապահ մարմինների հաղորդագրությունները այլ բան են վկայում, այն է բարգավաճի հերթական համայնքապետը տարիներ շարունակ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն ու կատարել բազմաթիվ ապօրինություններ, որոնք հասու մարդկային ուղեղի մեջ չեն տեղավորվում.

Փաստենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր թիմի տարիներ շարունակ առաջ տարվող ամեն ինչ օրինական, ժողովրդի հետ, ժողովրդի կողքին լինելու թեզը կամ ժողովրդավար լինելու միֆը հերթական անգամ հօդս ցնդեց, փաստենք, որ փաստորեն յուրաքանրյուր ոք ով առընչվել է նախկիններին եւ ներկայումս էլ շաղկապված է նրանց անհնար է գտնել, որեւէ մեկին (թերեւս կլինեն կամ կան բացառություններ), որն առաջնորդված չլինի սեփական գրպանի հաստության գաղափարախոսությամբ։

Ու թող Ծառուկյանն ու իր թիմը այլեւս չփորձեն հանրությանն ապակողմնորոշեն, կուրծք ծեծեն, կոկորդ պատռեն, թե տեսեք տեսեք մենք անմեղ ենք մեր գլխին սարքում են. Ուղղակի թող գլուխները կախեն ու լուռ հեռանան, այնտեղ, որտեղ իրենց հավատում են)
Հուսանք, որ Արամուս համայնքի ղեկավարի հրաժարականը կունենա դոմինոյի էֆեկտ, որովհետև մարզում դեռ կան համայնքապետեր, որոնք ուղղակի հեղափոխությունից հետո էին պարտավոր մանդատները վայր դնել, որովհետև նրանք բոլորը կեղեքել, խաբել ու թալանել են Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն.

Խոսքս վերաբերում ա Աբովյանից մինչեւ.. Նախկիններ ու ներկա նախկինների գաղափարակիցներ մինչ դուք զբաղված էիք թալանով, ՄԵՆՔ, այսինքն ձեր կողմից այդքան ատելի Նորերը կառուցում են ավելի հզոր Հայաստան, կառուցում են ամեն ինչ, այն ինչ դուք քանդել եք, այն ինչ դուք չեք արել. Հ.Գ. Լավ կլիներ, որ Կոտայքի մարզում տեղի ունեցող փոփոխությունների ամբողջական ՓԱԹԵԹԸ, ոգեւորիչ լիներ նաեւ մյուս մարզերի համար, մյուսները եւս սկսեին ավելի համարձակ գործել, տեղի նախկիններին եւ կլանային համակարգերին ցույց տալով իրենց արժանի տեղը.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *